Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Հարությունյան. «Ընդդիմությունը մեծ դեր կունենա» (տեսանյութ)

Հարցազրույց Քաղաքականություն
gagik-Harutyunyan1

Գագիկ Հարությունյանը դատապարտելի ոչինչ չի տեսնում Սահմանադրական դատարանում բողոքարկված կեղծված ընտրությունների մասին իրենց վճիռների մեջ. «Մենք ասել ենք՝ 100 անգամ էլ կրկնեք այս մեքենան, նույն արդյունքն եք ստանալու»։ Հենց այդ մեքենայի դեմն առնելու համար են նաեւ սահմանադրական բարեփոխումները։ Պարոն Հարությունյանը համաձայն չէ դրանք չեղյալ համարելու գաղափարի հետ, դա նշանակում է ոչինչ չանել. «Ոչինչ չանելը կործանման ճանապարհ է»։ Բարեփոխումների հայեցակարգում, ըստ պարոն Հարությունյանի, որոշակի դեր է վերապահում ընդդիմությանը ոչ միայն խորհրդարանում եւ ոչ միայն Ազգային Ժողովի փոխնախագահի կարգավիճակով. «Այլ նաեւ պետական ինստիտուտների ձեւավորման, եւ վերահսկողական գործունեության»։ Ըստ հայեցակարգի, ամեն ինչ արվելու է, որ ընդդիմությունը մեծ դեր ունենա օրենքների ստեղծման եւ օրինագծերի առաջադրման մեջ։ Բայց արդյո՞ք դրա համար է հավաքվում ընդդիմությունը վերջին ամիսներին, թե՞ պայքարում է Սերժ Սարգսյանի վերարտադրման դեմ։ Այս հարցին չպատասխանեց ոչ Գագիկ Հարությունյանը, ոչ էլ նրա հայեցակարգին դրական գնահատական տված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքյոն. «Ես չեմ գտնում, որ շատ թույլ կողմեր կան բարեփոխումների հայեցակարգում, ըստ իս, այնտեղ կարող էին ավելի մեծ տեղ տալ ընդդիմության դերին»։ Բուքիքյոյի համար այս պահին Հայաստանի համար ամենակարեւորն այն է, որ գնում է դեպի խորհրդարանական կառավարում։ Բայց ընդդիմությունը դա չի ուզում, հիշեցրեցինք պարոն Բուքիքիոյին. «Եթե առաջացել է բարեփոխումների անհրաժեշտություն, պետք է անցկացվի, բայց սա պետք է անցկացվի հնարավորին լայն քաղաքական կոնսենսուսի արդյունքում»։