Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Եթե ՕԵԿ-ը միանա եռյակին, կդառնա բորշ». Գ. Եղիազարյան (տեսանյութ)

Ոչ իշխանական ուժերի այսօր հրավիրած հանրահավաքից պետք չէ լուրջ բան սպասել. այսօր հայտարարեց հրապարակախոս, վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը. «Իշխանություններն այնքան չարիք են գործել, որ մեկ ժամվա ընթացքում խնդիրները չեն լուծվի»։ Նրա խոսքերով՝ հիմա եռյակի դիմաց կանգնած է մի ամբողջ բանակ անվտանգության համակարգ եւ ոստիկանություն։ Անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության՝ ոչ իշխանական ուժերին միանալուն, պրն Եղիազարյանը նշեց, որ ՕԵԿ-ն ընդդիմադիր չէ, իսկ ընդդիմություն լինել նշանակում է ընտանիք պահելու հնարավորություն չունենալ եւ հետապնդվել։