Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ՕԵԿ-ը միանա եռյակին, կդառնա բորշ». Գ. Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
296c744df8bb9051ea51f022e67b2d69

Ոչ իշխանական ուժերի այսօր հրավիրած հանրահավաքից պետք չէ լուրջ բան սպասել. այսօր հայտարարեց հրապարակախոս, վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը. «Իշխանություններն այնքան չարիք են գործել, որ մեկ ժամվա ընթացքում խնդիրները չեն լուծվի»։ Նրա խոսքերով՝ հիմա եռյակի դիմաց կանգնած է մի ամբողջ բանակ անվտանգության համակարգ եւ ոստիկանություն։ Անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության՝ ոչ իշխանական ուժերին միանալուն, պրն Եղիազարյանը նշեց, որ ՕԵԿ-ն ընդդիմադիր չէ, իսկ ընդդիմություն լինել նշանակում է ընտանիք պահելու հնարավորություն չունենալ եւ հետապնդվել։ «Եթե փակեն, չթողնեն միանա, ավելի ճիշտ կլինի, որովհետեւ գույնը կփոխի՝ կդառնա բորշ։ Հատուկ բարձերի վրա նստած ընդդիմություն պետք չի, որ գա մի բան ասի ու հեռանա»։ Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ եռյակը շուտով կվերածվի երկյակի, սակայն ով դուրս կգա՝ առայժմ չի հայտնում։ Որպես ՀՀ նախագահ Գուրգեն Եղիազարյանը տեսնում է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին։