Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի մրցակիցները պատժվեցին

Սպորտ
sport-serbia-albania

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն հրապարակեց Եվրոպայի 2016 թվականի ընտրական փուլի Սերբիա –Ալբանիա անավարտ մնացած խաղի կապակցությամբ ընդունված որոշումները: Ըստ դրանց՝ Ալբանիայի հավաքականին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն, Սերբիայի ընտրանուց հանել են 3 միավոր, բացի այդ, թիմը հաջորդ երկու խաղերը սեփական դաշտում կանցկացնի առանց հանդիսականների (Դանիայի եւ Հայաստանի հետ): Երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվել են 100 հազարական եվրոյով: Հիշեցնենք, որ Սերբիա – Ալբանիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում ալբանական դրոշի պատճառով ընդհարում էր տեղի ունեցել երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ, որի հետեւանքով հանդիպումն անավարտ էր մնացել: ՈՒԵՖԱ-ն այդ խաղի գործը քննարկել է երեկ, սակայն կայացած որոշումները հրապարակել է միայն այսօր առավոտյան: Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս ընտրական հենց այն խմբում, որտեղ ընդգրկված են Սերբիայի եւ Ալբանիայի ազգային թիմերը: