Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կարող է մեղքերը քավել Ռոբերտ Քոչարյանը. 2 տարբերակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ashot

Ռոբերտ Քոչարյանը միայն մի բան կարող է անել՝ ոտաբոբիկ գնալ Էջմիածին կամ Վաշինգտոն (այնտեղ էլ է փողի աշխարհ) եւ մեղքերը քավել. այսօր Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցին պատասխանելով՝ նշեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը. «Կտրականապես դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսվի, եթե մարտի 1-ի էջը փակված չէ, որեւէ մեկն իրավունք չունի նման հարց տալ. հետաքննությունը հատուկ փակվել է, եւ բոլորին էլ հայտնի է, որ 10 մարդ գնդակահարվել է»։ Անդրադառնալով ոչ իշխանական եռյակի այսօր հրավիրվելիք հանրահավաքին՝ վերջինս նշեց, որ հնարավոր է հայտարարվի գործողությունների սկիզբը։ Իսկ այն հանգամանքին, որ երեք քաղաքական ուժերը տարբեր գաղափարախոսություն ունեն՝ ավելացրեց, որ այժմ ՀՀ-ում գաղափարների հետ կապված խնդիր չկա. «Այսօր փողն է որպես իշխանություն, գաղափար եւ ուրիշ գաղափարախոսություն չկա, Հայաստանը գաղափարի մեծ ծարավ ունի»։ Իսկ եթե հանկարծ ՀՀ-ում որեւէ փոփոխություն լինի, 3 վտանգ կա՝ կամ ոչինչ չի փոխվի, կամ ամեն ինչ կմնա նույնը, կամ իրավիճակի հաղթահարումը կբերի ցնցումների. «Եթե անգամ դուրս գանք իրավիճակից, կվերարտադրվի վիշապի արքայությունը»։ Ըստ Մանուչարյանի՝ ՕԵԿ-ին եռյակը չի ընդունում, որպեսզի դավաճանի պիտակն իրեն էլ չկպչի, իսկ եռյակը Ռուսաստանի հետ գործարքի է գնացել՝ վստահ է Մանուչարյանը։