Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ՝ Ճամբարակից Երեւան

Հասարակություն
Tour

Արարատյան Հայրապետական թեմի հրավերով Երևան ժամանած Տավուշի մարզի Ճամբարակ գյուղի կիրակնօրյա դպրոցի երեխաների համար Երևանի քաղաքապետարանն անակնկալ էր պատրաստել: «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղով ճամբարակցի փոքրիկները շրջել են Երևանում: Սահմանամերձ այս գյուղի երեխաներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաք այցելել, իսկ «Երևան Սիթի Տուր»-ի երկհարկանի հարմարավետ ավտոբուսով երկժամյա զբոսանքը մայրաքաղաքում փոքրիկներին մեծ ուրախություն է պարգևել: Դպրոցականները խոստովանել են, որ կարճ ժամանակահատվածում Երևանի գրեթե բոլոր տեսարժան վայրերը դիտելն իրենց համար մեծ անակնկալ է դարձել: Զբոսանքի ավարտից հետո երեխաներն անթաքույց բարձր տրամադրությամբ վերադարձել են հարազատ Ճամբարակ: Երեւանի քաղաքապետարան