Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անորոշություններն ավելացել են հանրահավաքից հետո. ՀՅԴ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
miting

ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ չի ցանկանում եռյակի այսօրվա հանրահավաքից առաջ որեւէ կարծիք հայտնել. «Ես չէի ուզենա ձախողվեն այն գործընթացները, որոնք հանրային բնույթ են կրում, եւ առաջին հերթին չէի ցանկանա, որ գործընթացն արյունահեղության հանգեցնի, չլինի հիասթափություն, ու որպեսզի ժողովուրդը հավատը չկորցնի իր ուժերի նկատմամբ: Ողջամտություն եմ ցանկանում: Քանի որ այդ ամենը դժվարացնում է ցանկացած ուժի աշխատանքը»: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ի հանրահավքին, ապա պարոն Ռուստամյանը մնում է իր դիրքորոշմանը՝ անորոշությունները պահպանվել են ու որոշ չափով էլ ավելացել են հանրահավաքից հետո. «Ընդհանրապես, առաջին հանրահավաքը կարեւոր դեր ունի. որեւէ գործողության համար լավ սկիզբը գործի կեսն է»: