Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաքին ընդառաջ՝ եռյակը չհամաձայնեցված հարցեր ունի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hanrahavaq

Ոչ իշխանական եռյակի մոտցումներում որեւէ փոփոխություն չի եղել՝ այսօրվա հանրահավաքի օրակարգային հիմնական հարցը նույնն է՝ իշխանափոխություն: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա՝ կան չհամաձայնեցված հարցեր, որոնք եռյակը կքննարկի օրվա վերջին, իսկ հիմնական հարցերը ճշտված են. «Շարժման վերջնական եւ հիմնական նպատակը իշխանափոխությունն է: Ինչ վերաբերում է մեր կանխատեսումներին, ապա դա թափառող եզրույթ է, չեմ ուզում կանխատեսումներ անել: Ազատության հրապարակում հավաքվող բազմահազար մարդիկ մեր դիրքորոշումների վերաբերյալ պետք է ստանան ռեալ պատասխաններ»: Թե ինչպես է եռյակը պատկերացնում իշխանափոխությունը, ապա Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ այդ նպատակին ծառայող բոլոր գործիքները հայտնի կդառնան հանրահավաքին. «Ես հույս ունեմ, որ սա չի լինի ընդամենը սիրուն խոսքերի ու կարգախոսների հանրահավաք»: Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե եռյակի մեջ որոշիչ նշանակություն ունեն միայն ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, ապա պարոն Հակոբյանը զարմացավ՝ լսելով այդ տեսակետը. «Ես չեմ կարծում, որ անտեսվում է «Ժառանգությունը», ես չգիտեմ՝ որտեղից է նման ուղղորդումը: Չի եղել մի հանդիպում, երբ մենք մեզ թույլ վիճակում պատկերացնենք»: