Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այնպես չէ, ինչպես Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2008-ին» (տեսանյութ)

Քաղաքականություն
b9df85108916cf5267d2f305670adbd6

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը համոզված է, որ իշխանափոխությունը մեր երկրի համար այսօր դարձել է հրամայական։ «Մենք համոզված ենք, որ Հայաստանում օր առաջ պետք է համակարգային իշխանափոխություն լինի»,-ասաց Նարեկ Գալստյանը։ Վերջինս, սակայն, կարծում է, որ այսօրվա հանրահավաքից չպետք է լուրջ ակնկալիքներ ունենալ, քանի որ հենց եռյակի լիդերների միջև կան ներքին խնդիրներ և որոշակի տարաձայնություններ։ «ԲՀԿ-ն այսօր չի կարող իշխանափոխություն անել , քանի որ նրանք պատրաստ չեն հրաժարվել մենաշնորհից կամ օլիգարխիկ համակարգից»,- համոզված է բանախոսը։ ՍԴՀԿ ատենապետի կարծիքով՝ տեսականորեն հնարավոր է, որ գուցե հանրահավաքից հետո որոշակի փոփոխություններ լինեն, սակայն դա այն չէ, ինչ իսկապես անհրաժեշտ է այսօրվա հասարակությանը, ովքեր ըստ Ն.Գալստյանի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո կարծես հիասթափված լինեն թե եռյակից, թե նրանց հանրահավաքներից։ Բանախոսի կարծիքով՝ իշխանություններին ևս չեն մտահոգում ընդդիմության ակցիաներն ու հանրահավաքները։ «Երբ որ իշխանությունը լուրջ մտահոգված է լինում, որ ընդդիմությունը կարող է իրենց համար վտանգ ներկայացնել, կամ իրոք ինչ-որ բան փոխել երկրում, ապա երկրում ռեպրեսիաներ են տիրում անխտիր, ձերբակալություններ, բանտարկում, հարկայինի հետ են խնդիրներ ունենում հանրահավաքի կազմակերպիչները, ինչպես օրինակ 2008-ին էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, իսկ քանի դեռ դա չկա, ուրեմն ամեն ինչ նորմալ է և սովորական»,-եզրափակեց Գալստյանը։