Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵնետիկի հանձնաժողովի պահանջը՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ

Քաղաքականություն
e5210b9e6f04f91f43555d50c47a88a2

«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում առկա դրույթները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև այն երկրների համար, որոնք գտնվում են ժողովրդավարության զարգացման ճանապարհին»,-այսօր հայտարարեց  ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն՝ «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով 9-րդ միջազգային խորհրդաժողովին: Նա վստահեցնում է, որ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակվելու է։  Բուքիքիոն շեշտում է մի քանի կարևոր դրույթներ, որ առաջարկվում է ընդգրկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Դրանցից մեկն այն է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը: Խորհրդաժողովի այլ մանրամասներ՝ ավելի ուշ