Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հին Էրիվան»-ի սեփականատերը դիմում է Սերժ Սարգսյանին

Հասարակություն
հին-Էրիվան

«Հին Էրիվան» եւ «Յունիբանկ» հակամարտությունը շարունակվում է։ «Հին Էրիվանի» սեփականատերը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին։ Ներկայացնում ենք նամակից մի հատված. «Մեծարգո պարոն նախագահ, Ճարահատված եմ դիմում Ձեր օգնությանը, քանզի այս տարիների քրտնաջան պայքարիս արդյունքում հասկացա մի պարզ իրականություն. Եթե հանդիպում են քավոր-սանիկական սարդոստայնի, ապա քո մածունը միշտ սև է եւ ինչպես միշտ սխալը դու ես: Վ. Աթայանի կողմից այս տարիների ընթացքում ինձ հեղինակազրկելը առ այն, որ ես «խաբեբա եմ (քցող եմ)» և չեմ ցանկանում Յունիբանկի պարտքը մարել, չի համապատասխանում իրականությանը, քանզի 2011թ-ից հայտարարում եմ մի պարզ իրականություն, որ ունեմ բանկի առջև պարտավորվածություն` այն է 1 միլիարդ 144 000 000 դրամ (2 800 000 դոլար), որ պատրաստ եմ եղել ցանկացած պահին վճարելու: Անգամ 2013թ-ին վերաքննիչ դատարանում նախագահող Ա. Մկրտչյանի նիստի ժամանակ տվել եմ իմ համաձայնությունը` վճարել 5 000 000 դոլար միայն մի պայմանով, որ ինձ հանեն ժամկետանց պարտատերերի ցուցակից, քանզի գործարար աշխարհի իմ հեղինակությունը և իմ ընտանիքի պատիվը ավելի թանկ եմ գնահատել, քան 5 000 000 դոլարը: Բանկը նաև այդ պայմանին չհամաձայնվեց և առաջարկությունս հօդս ցնդեց: Վերջին սնանկության գործով նախագահող Ա. Սուքոյանի նիստի ժամանակ բանկի ներկայացուցիչ Հ.Հարությունյանը հայտնեց միտք, որ պատրաստվում են վաճառել «Հին Էրիվան հոլդինգի» պարտքը մեկ այլ երրորդ անձիք, որից հետո մամուլում եղան հրապարակումներ, տրվեցին անուններ, թե ովքեր են ուզում տիրանալ իմ ունեցվածքին: Չանդրադառնալով տվյալ հոդվածներին, ուզում եմ փաստել մեկ հանգամանք. Եթե բանկը դուրս եկավ սնանկության պրոցեսից վաճառելով մեկ այլ երրորդ անձին, դա կլինի օրենքի կոպիտ խախտում, քանզի տվյալ պարագայում բանկը ինքն է հայցվոր սնանկության գործով, որի արդյունքում արդեն իսկ գրանցվել են 14 պարտատերեր: Վստահ եմ, Հայաստանյան իրավիճակում, հայկական մենթալիտետից ելնելով, չի գտնվի մարդ, որը կմտնի անարդար գործարքի տակ և կփորձի «պղտոր ջրում ձուկ որսալ»: Եթե դա չլինի բանկի կողմից արդեն իսկ պլանավորված և նախագծված ռեյդերության գործարք: Մեծարգո Պարոն նախագահ, ինչպես փաստեցի իմ ապրած կյանքով ես ապաքաղաքականացված մարդ եմ: Իմ պայքարը կրում է զուտ ֆինանսա-տնտեսական և արժանապատվության բնույթ, որպեսզի փաստեմ մի պարզ իրականություն, որ օրենքի առջև բոլորը հավասար են»,- նշված է նամակում: Մանվել Տեր-Առաքելյան