Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասեցվել է «ՄԻԼԿԱԹ»-ի որոշ տեսակների արտադրությունը

Հասարակություն
f37c96e61c3929c74c4adba6fe8ff1fa

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 23-ի որոշումով կասեցվել է «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի 72,5% բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» և 82,5% կարագ սերուցքային «Կաթնառատ» արտադրատեսակների արտադրությունը: «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված 72,5% բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» (160 գր, արտ. 09.10.2014թ) և 82,5% կարագ սերուցքային «Կաթնառատ» (200գր, արտ. 09.10.2014թ) արտադրատեսակների նմուշները, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը: