Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետի պաշտոնանկությունը՝ նվեր Գագիկ Ծառուկյանի՞ն. armtimes.com

Քաղաքականություն
nkar000031

Երեկ սեփական դիմումի համաձայն պաշտոնին հրաժեշտ տվեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և նշանակվեց Լեհաստանում ՀՀ դեսպան։ Armtimes.com-ը ենթադրում է, որ Ղազարյանի պաշտոնանկության պատճառը նրա վաղեմի կոնֆլիկտն է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ. «Եթե իրոք սա է նրա պաշտոնանկության պատճառը, կստացվի, որ դա Հովիկ Աբրահամյանի նվերն է Գագիկ Ծառուկյանին՝ այսօրվա հանրահավաքի առիթով»: Հիշեցնենք, արդեն նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ընտրություններից առաջ հայտարարել էր, թե «եթե ընտրեք ԲՀԿ-ին` ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու», Ծառուկյանն էլ Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հակադարձել էր՝ Ղազարյանին «ջերմուկ վաճառող» անվանելով (2002-2003թթ. Էդգար Ղազարյանը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մարքեթինգի գծով տնօրենն է եղել):