Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. 2 անձ մահացել է

Հասարակություն
32

Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ. հատվածում` Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս, «Վոլկսվագեն» մակնիշի 34 PQ 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, որի հետեւանքով ուղեւորը եւ վարորդը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ստացած մարմնական վնասվածքներից երկուսն էլ մահացել են: Հաջողվել է պարզել նրանցից մեկի ինքնությունը` Գեւորգ Հակոբյան, իսկ մյուսն իգական սեռի ներկայացուցիչ է, որի ինքնությունը ճշտվում է: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:   ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 1 2