Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անձերի փոփոխություն, չի նշանակում՝ իշխանափոխություն» ՀՅԴ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ae013cedd99835240e70942855b61af8

Կառավարման ճգնաժամ մեր երկրում կա, դա անառարկելի է: Կարծում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` խնդրի լուծումը հաղթահարման ուղիների մեջ է. «եթե կառավարման ճգնաժամը հիմա չհաղթահարվի, ընդ որում չհաղթահարվի արդյունավետ ձեւով, ժողովրդավարական մեխանիզմներով, այն կարող է վերածվել նաեւ պետական ճգնաժամի, կառավարման բոլոր օղակներում ճգնաժամի»: ՀԱԿ-ը ԱԺ այս քառօրյային արտահերթության կարգով ներկայացրել էր կառավարման ճգնաժամի վերաբերյալ նախագիծ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշեց, որ այն կքննարկվի Կառավարության ներկայացրած արտահերթ հարցերից հետո: Հովիկ Աբրահամյանին զարմացրել է ՀԱԿ նախաձեռնությունը` որտե՞ղ կա ճգնաժամ, կառավարությունո՞ւմ: Նրա խոսքերով` իրենք շատ լավ են կառավարում եւ անգամ օգտագործում են իրենց պոտենցիալի 100 տոկոսը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հստակեցնում է` կառավարությունն աշխատում է, սակայն ներկայացրած նախաձեռնությունները որքանով են տեղին. «Օրինակ նախաձեռնություն են անում, եւ ընդամենը երեք ամիս մեկ անգամ տնտեսական օրենքներ են փոխում, դա արդեն ճգնաժամային մի իրավիճակ է, որ հնարավարություն չի ընձեռվում նույն մեր տնտեսվարողներին ունենալ կանխատեսելիություն եւ թե ինչ ռեժիմներով պետք է աշխատել»։ Թե ինչ է իրականում կառավարման ճգնաժամը, իր ելույթում այսօր պարզաբանեց ՀԱԿ խմբակցոթյան ղեկավար Լեւոն Զուրաբյանը. «Ունենք վախեցած իշխանություն, որը վախենում է փաստարկներից, քննարկումներից»։ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել էր ոչ իշխանական եռյակի պահանջին` իշխանափոխություն ասելով չկան հիմքեր: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ` ՀՀ-ում երբեք էլ իշխանափոխություն չի եղել, իսկ անձերի փոփոխությունը չի նշանակում իշխանափոխություն. «Եթե այդ մոտեցումով շարժվենք, ապա ՀՀ-ն երեք անգամ իշխանափոխության ճանապարհ է անցել,ինչը մեր գնահատմամբ այդպես չէ»: Ըստ Արծվիկ Մինասյանի` իշխանափոխությունը հասունանում է համակարգային փոփոխությունների հիման վրա: