Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջնորդները Փարիզում ակնկալում են լուրջ քննարկումներ. Ազատություն

Քաղաքականություն
1282E1F0-0CF2-48A2-8A42-D03007C784E9_cx0_cy7_cw0_w308_h173

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ առաջիկա օրերին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ ակնկալում են խաղաղ համաձայնագրի հիմնական պահերի լուրջ քննարկումներ: Այդ մասին APA լրատվական գործակալության հարցին ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունում: Ինչպես նշված է համանախագահների անունից մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, միջնորդները կարծում են, որ նախագահների հանդիպումները Սոչիում և Ուելսում կողմերի միջև «փոխգործողության ուղի» են հարթել: «Մենք նաև հուսով ենք, որ նախագահները կպայմանավորվեն փոխադարձ վստահության և թափանցիկության հասնելուն ուղղված միջոցների վերաբերյալ: Համանախագահները պատրաստ են հնարավորինս օգնություն ցուցաբերել այդ ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: Համանախագահները շեշտում են, որ իրենց կարծիքով՝ «Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որին կողմերը վստահում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով»: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում