Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոստիկանությունից պահանջում են ամբողջական տեսագրությունը (տեսանյութ)

Ոստիկանության տարածած տեսանյութը չի լռեցրել Նախախորհրդարանին։ Կուրություն ունեցող Ալեք Ենիգոմշյանը շարունակում է պնդել՝ հոկտեմբերի 19-ին Սայաթ Նովա փողոցում իր նկատմամբ քրեական հանցագործություն է տեղի ունեցել, իսկ օգնություն ցուցաբերողները հնարավոր է, որ ոստիկաններ չլինեին։ «Ոչ իմ կանգնած տեղից մայթ ուղեկցողը, և ոչ էլ տաքսի հրավիրողը չի ներկայացել» ,- նշեց Ենիգոմշյանը։ Նախախորհրդարանի մեկ այլ անդամ Վարդան Հակոբյանն էլ, ով դեպքի օրը օգնության էր հասել Ալեք Ենիգոմշյանին, տեղեկացրեց, որ հեռախոսով իրեն տեղը բացատրող անձը նույնպես չի ասել, որ ոստիկան է։