Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները տան ննջասենյակից և նկուղից զենք-զինամթերք են հայտնաբերել

Հասարակություն
955aa75b726d3ff51d3b66d63a5bb104

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ հոկտեմբերի 22-ին ոստիկանները խուզարկություն են կատարել 1958 թ. ծնված Զավեն Զ.-ի տանը, որտեղ ննջասենյակից հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն ատրճանակ, «ԻԺ 38» օդամղիչ հրացան` օպտիկական սարքով, 5,6 մմ տրամաչափի 77 փամփուշտ, ինքնաշեն 2 դաշույն` 36 սմ և 39 սմ շեղբի երկարությամբ, իսկ տան նկուղից` ինքնաշեն հրազեն` հարմարեցված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, նույն նկուղի 2-րդ սենյակի սեղանից` օդամղիչ հրացանի իրան` հարվածային մեխանիզմով, կաշեպատ արկղ, որի մեջ առկա էր ինքնաշեն 5,6 մմ տրամաչափի փամփուշտների համար թմբուկ` 10 անցքերով, որից 9-ում առկա էին կրակված 5,6 մմ տրամաչափի պարկուճներ, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 16 պարկուճ, լուսաձայնային հրթիռ արձակող ինքնաշեն սարք և զինագործական գործիքներ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: