Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կմասնակցի Վեյք-ան-Զեի մրցաշարին

Սպորտ
sport-aronyan1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, կրկին ընդգրկվել է` Վեյք-ան-Զեի հեղինակավոր մրցաշարի մասնակիցների կազմում: 2015 թվականին սույն մրցաշարը կկայանա հունվարի 10-25-ը: Մրցաշարին մասնակցելու ցանկություն է հայտնել աշխարհի գործող չեմպիոն` Մագնուս Կառլսենը, ՖԻԴԵ-ի վարկածով, աշխարհի 2-րդ շախմատիստ Ֆաբիանո Կարուանան, կանանց աշխարհի չեմպիոն Խոու Յիֆանը եւ այլոք: Մասնակիցների միջին վարկանիշը հավասար է 2748 միավորի, ինչը 20-րդ կարգի մրցաշարի վարկանիշ է: Ի դեպ, կազմակերպիչները հրավերք չեն ուղարկել Ռուսաստանի շախմատիստներին, չնայած նրանցից 6-ը աշխարհի 20 լավագույն շախմատիստների շարքին են դասվում: