Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 27-ից` նոր արագաչափ սարքեր

Հասարակություն
d2a3c011c58e0614d4ffb68d17e1629d

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերում, միջպետական, հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. հոկտեմբերի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Երևան, Աշխաբադի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 2. Երևան, Այվազովսկու փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 3. Երևան, Մազմանյան փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 4. Երևան, Դավիթ Անհաղթի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 5. Երևան, Ջանիբեկյան փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 6. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 7. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Սիսակյան փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 8. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան խճուղի՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 9. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 64.4-րդ կմ (Երասխ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: ՀՀ ոստիկանություն