Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք էլ ձեզ մոտ ունենք լրտեսներ». Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
43bee7d18d1beb9e7df07037f5f64371

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից, խոսելով կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագծից, հայտարարեց, որն այն ԱԺ է ներկայացվել օրենքի խախտումով: «Նախգծերի փաթեթ է ներկայացվել, սակայն չկան հարակից օրենքների փոփոխությունների նախագծերը եւս: Կառավարությունը բերել է ինքնուրույն օրենքի նախագծեր, որոնք վերաբերում են ամբողջ ՀՀ-ում հարկային տարբեր բարեփոխումներին: Սա օրենքի կոպտագույն խախտում է»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ այս նախագծում չի խոսվում արտոնություներ տալու մասին. «Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հանուն ազգային համաձայնության որոշեցինք գնալ դիրքեր, ռմբակոծվող գյուղեր ու մեր միասնական աջակցությունը ցուցաբերենք: Վերադարձից հետո հանդիպում եղավ Գալուստ Սահակյանի մոտ: Հիմա ինչո՞ւ խախտվեցին մեր պայմանավորվածությունները: Եկեք բացենք այս քառօրյայի հիմքում ընկած ինտրիգը: Ընդդիմությունը աշնանային քառօրյայի մեկնարկին սկսել է ակտիվորեն գործարկել արտահերթ քննարկման ինստիտուտը, որի արդյունքում իշխանություններն իրենց ձեւավորած օրակարգը չեն թելադրում, այլ ներկայացնում ենք ժողովրդին իրապես հուզող հարցերը: Իշխանությունը չգիտեմ ինչ տվայտանքների մեջ սկսեց ընկնել ու սկսեց փնտրել հակաթույնը, եւ այն գտավ՝ կառավարության կողմից անհետաձգելի համարվեց իրենց բերած որոշումների քննարկումը, որի արդյունքում տապալվեց մեր ներկայացրած հարցերի քննարկումը»: Ըստ նրա՝ Կառավարությունն այսօր այս նախագիծը բերել է՝ կարծելով, որ մեկ ժամում դա հնարավոր էր քննարկել ու անցկացնել, քանի որ բոլոր խմբակցությունների համաձայնությունը կար. «Սակայն դուք կցեցիք բոլոր այս օրինագծերը, որ խափանեք մեզ: Ու մեկ էլ պարզվում է՝ ինչ-որ ֆանտաստիկ ակտիվություն է ցուցաբերում մեծամասնությունը: Մենք էլ ձեզ մոտ ունենք լրտեսներ, գիտենք ոնց եք հարցեր կազմել ու ով ինչ է ասել»: «Այստեղ լրտեսներ չկան, պարոն Զուրաբյան»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարունակելով իր խոսքը՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իշխանություններն ուզեցին տապալել իրենց նախագծերը հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ, քանի որ ասում ենք՝ կա կառավարության ճգնաժամ: Դա է պատճառը, որ ունենք վախեցած իշխանություն, որը վախենում է փաստարկներից, քննարկումներից, հակառակ դեպքում նման տրյուկների, մախինացիաների չէր դիմի: Վաղը Ազատության հրապարակում կասվի այն, ինչ ուզում էինք ասել այստեղ»: «Սրտատրոփ սպասում ենք ձեր ելույթներին: Սակայն նորից կոչ եմ անում՝ պահպանել պառլամենտական բառապաշարը. այստեղ լրտեսներ չկան, այդ տերմինն օգտագործելը բարեկիրթ չէ: Եթե դուք շատ եք շփվել լրտեսների հետ, դա ուրիշ հարց է: Իսկ իշխանությունները վախեցած չեն: Ո՞ւմ դեմքից է երեւում, թե վախեցած ենք: Ես դիմում եմ հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարարին, հստակ պատասխանել հնչեցված բոլոր մտքերին»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը՝ ապա դիմելով մյուս ելույթ ունեցողին՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին՝ ասաց. «Այլընտրանքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյան: Եթե այլընտրանքը չլիներ, հետաքրքիր է ոնց էիք հավաքելու 44 պատգամավորի ստորագրություն ու արտահերթ հարց քննարկելու: ԲՀԿ-ն այլընտրանք է, ընդդիմություն դառնալու մասին հայտարարություն չի արել»: «Պարոն Շարմազանով, ես չեմ հասկանում՝ ձեր երկսայրի հայտարարության ուղղվածությունն ուր է ուղղված, սակայն այս փուլում պետք չէր այդքան ակտիվ լինել»,- արձագանքեց Միքայել Մելքումյանը: