Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահագն Հովսեփյանը անհաջող ավարտեց առաջնությունը

Սպորտ
sport-judo

Հայաստանի ձյուդոյիստներն անհաջող սկսեցին ելույթները ԱՄՆ-ի Մայամի քաղաքում մեկնարկած ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մրցումների առաջին օրը մեր երկու մասնակիցներն էլ չկարողացան մեդալ նվաճել: 55 կգ քաշային Վահագն Հովսեփյանը երեք հաղթանակ տարավ եւ մտավ կիսաեզրափակիչ, սակայն այս փուլում նա պարտվեց ճապոնացի Վատարու Ումեկիտային: 3–րդ տեղի համար գոտեմարտում մեր մարզիկը անզոր գտնվեց մոնղոլ Ամարթուվշին Բայարայիի հետ մարտում: Մեր երկրորդ մասնակից, 60 կգ քաշային Հարություն Դերմիշյանը հենց առաջին գոտեմարտում զիջեց անգլիացի Սամուել Հելին ու դուրս մնաց պայքարից: Այսօր պայքարի մեջ կմտնեն 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը եւ 73 կգ քաշային Արտավազդ Հովսեփյանը: