Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միլիոնավոր մարդիկ շարունակում են ենթարկվել ցավալի շահագործման

Հասարակություն
01a9d01ca7c689288a7c760e239d40f4

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի երկլեզու ուղերձը վաղվա՝ ՄԱԿ-ի օրվա առթիվ. Բազմակի ճգնաժամերի այս ժամանակներում Միավորված ազգերի կազմակերպության կարիքն զգացվում է ավելի, քան երբեւէ: Աղքատությունը, հիվանդությունները, ահաբեկչությունը, խտրականությունը եւ կլիմայի փոփոխությունը մեծ կորուստների են հանգեցնում: Միլիոնավոր մարդիկ շարունակում են ենթարկվել ցավալի շահագործման` կախյալ վիճակ ենթադրող աշխատանքի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական ստրկության կամ գործարաններում, դաշտերում եւ հանքերում վտանգավոր աշխատանքային պայմանների միջոցով: Համաշխարհային տնտեսությունը շարունակում է հանդիսանալ անհավասար պայմաններով խաղադաշտ: Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրումն աշխարհի բնակչության առջեւ ստանձնած կարեւոր հանձնառություն էր՝ վերջ տալու մարդկային արժանապատվության նկատմամբ նման ոտնձգություններին եւ ճանապարհ հարթելու դեպի ավելի լավ ապագա: Եղել են ցավոտ անհաջողություններ, եւ առջեւում դեռ շատ անելիք կա, որ իրականություն դառնա ՄԱԿ-ի կանոնադրության տեսլականը: Սակայն մենք կարող ենք քաջալերվել մեր ձեռքբերումներով: Հազարամյակի զարգացման նպատակները ոգեշնչել են աղքատության դեմ ուղղված երբեւէ ամենահաջողված արշավը: Անհավասարության, խոշտանգումների եւ ռասիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի պայմանագրերը պաշտպանել են մարդկանց, իսկ այլ hամաձայնագրեր նպաստել են շրջակա միջավայրի պահպանությանը: ՄԱԿ-ի խաղաղապահները բաժանել են թշնամական ուժերին, մեր միջնորդները կարգավորել են վեճերը, իսկ մարդասիրական ոլորտի աշխատակիցները կենսականորեն անհրաժեշտ օգնություն են հասցրել: Այս վճռորոշ պահին եկե՛ք վերահաստատենք մեր հանձնառությունը` ընդլայնելու խոցելի եւ մեկուսացված մարդկանց հնարավորությունները: Միավորված ազգերի կազմակերպության օրը կոչ եմ անում կառավարություններին եւ անհատներին՝ աշխատել ընդհանուր պատճառի շուրջ՝ ի շահ համընդհանուր բարօրության: