Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասնական ընթացակարգեր՝ ԵՄ անդամ երկրների հետ

Քաղաքականություն
ra-eu

Կառավարության երկու որոշումներով այսօր  համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության կնքման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրեր է կնքել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում, դյուրացնել այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով: ՀՀ կառավարություն