Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կլինի շտեմարան՝ Ցեղասպանության զոհերի տվյալներով (տեսանյութ)

Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը փաստում է, որ Ցեղասպանության 100-ամյակով ամեն ինչ չի ավարտվում,այլ հակառակը՝ դրանով ամեն ինչ սկսվում է, քանի որ բանախոսի կարծիքով՝ չի նշանակում, եթե լրանում է տվյալ պատմական փաստի մեկ դարը, ապա պետք է այդուհետ լռել դրա մասին։ «Ի վերջո դա երկարատև գործընթաց է, երկարատև ու համառ պայքար,և դա նաև քաղաքականություն է Թուրքիայի հետ, չէ՞ որ ի վերջ նրանք էլ իրենց հերթին են պատրաստվում դրան»,-ասաց Ամատունի Վիրաբյանը։ Արխիվի տնօրենի խոսքերով՝ իրենք այսօր մեծածավալ աշխատանքներ են տանում հայտնաբերելու կոտորածի զոհերի անուններն ու բնակավայրերը։