Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 75-րդն է աշխարհում

Սպորտ
sport-fifa-reyting

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում զբաղեցնում է 75-րդ տեղը: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլի միջազգային միության պաշտոնական կայքը, անցած մեկ ամսվա ընթացքում 208 երկրների հավաքականների մեջ բոլորից շատ հետընթաց ապրել են մեր եւ Բուրկինա Ֆասոյի ազգային թիմերը, որոնք 23 տեղով նահանջել են: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի մեջ անցկացրել է երկու հանդիպում: Առաջին խաղում մեր ընտրանին ոչ-ոքի` 1:1 է խաղացել Սերբիայի հետ, իսկ երկրորդում 0:3 հաշվով պարտվել է Ֆրանսիայի ազգային թիմին: