Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանում մեղուների անկում է գրանցվել (տեսանյութ)

Հայաստանում վերջին մի քանի տարիներին մեղուների անկում է գրանցվել։ 90 տոկոսով պակասել են մեղուներն ու իշամեղուները՝ ահազանգում են մեղվաբույծները։ Պատճառները, ըստ մասնագետների, տարատեսակ հիվանդությունները, բույսերում առկա քիմիկատներն ու ճառագայթումներն են. «Ամենամեծ ազդեցությունը հենց ճառագայթումներն են տալիս։ Բոլորը ուզում են լավ կապ ունենալ, լավ հեռախոս, WI-FI, բայց տարվա վերջում նաեւ լավ մեղր են ուզում ուտել, այդպես չի լինի, պետք է ուսումնասիրել այս հարցը եւ լուծում տալ»,- ասում է Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը։