Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաստատվել է մասնագիտությունների և որակավորումների ցանկը

Հասարակություն
c29b33678682368339dff1e02e2d6ab6

ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում քննարկել և հաստատել է Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների համընդհանուր համակարգի ներդրման և գործարկման նպատակով` բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը: Գործող մասնագիտությունների ցանկը հնարավորություն չէր տալիս բարձրագույն ուսումնական հաստատություններին /և կազմակերպություններին/ արագ զարգացող շուկայի պայմաններում կրթությունը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին` մեկնաբանում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Առանց չափազանցության, սա բարձրագույն կրթության բնագավռին վերաբերող լրջագույն որոշումներից մեկն է, որով` ա. կարևոր քայլ է կատարվում Հայաստանում տրված դիպլոմների համադրելիության և ճանաչման ուղղությամբ, բ. ընդլայնում են աշխատաշուկային միտված կրթական ծառայությունները և կրթության բովանդակությունը, գ. Հայաստանում տեղայնացվում է 2013թ. դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր կրթության միջազգային ստանդարտները, դ. բուհերը իրենց ակադեմիական ազատությունների շրջանակում կարող են առավել արդյունավետ և ժամանակակից կառավարման և կրթական գործընթացի կազմակերպման մոդելներ կիրառել: ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկի հաստատումից հետո նախատեսվում է վերանայել ըստ կրթական աստիճանների մասնագիտությունների կրթական ծրագրերը` հիմնված ուսումնառության վերջնարդյունքների վրա: