Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քայլերթ՝ ընդդեմ հղիության արհեստական ընդհատումների (տեսանյութ)

Հասարակություն
qajlert

Միասնական երթ հանուն կյանքի: Հայ կաթողիկե եկեղեցու Գյումրու ժողովրդապետությունը շարունակում է պայքարել հղիության արհեստական ընդհատումների դեմ: Այսօր երրորդ աղոթք-քայլերթն է իրականացվել: Երթի մասնակիցներն այս անգամ ոտքով հասել են Ախուրյանի մոր և մանկան կենտրոն, կատարել հոգեհանգստի կարգ՝ մահացած երեխաների համար և հանուն նրանց ծնողների հոգիների փրկության: Առաջին նման քայլերթը ժողովրդապետությունը իրականացրել է ապրիլին, երկրորդը՝ մայիսին: Միասնական աղոթքը նպատակ ունի մայրերին զորացնելու և հայրերին հորդորելու, որ մեկընդմիշտ հրաժարվեն հղիության ընդհատման մտքից: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում