Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանին պետք է դիակիզարան (տեսանյութ)

«Հայաստանը պետք է գոնե մեկ դիակիզարան ունենա»,-համոզված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը: Նա վստահեցնում է, որ հուղարկավորության կարգը Հայաստանում համապատասխանում է բոլոր չափորոշիչներին և երբեք չի կարող համաճարակի պատճառ դառնալ, բայց մեկ դիակիզարանը չէր խանգարի: «Դեռ 2006 թվականին օրենք ընդունվեց, որը նախատեսում էր դիակիզարան կառուցել Հայաստանում: Սա բազմաթիվ բանավեճերի պատճառ դարձավ, քանի որ մեր եկեղեցին դեմ է, բայց ոչ մի երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, և Աստված մի արասցե՝ մի արտակարգ դեպք պատահի, որի պատճառով զանգվածային մահվան դեպքեր գրանցվեն, դիակիզարանի կարիք մենք շատ կզգանք»,-մեկնաբանում է նա: