Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքի մարզպետը ով է, որ հացի գին սահմանի. Հր. Բագրատյան (տեսանյութ)

Քաղաքականություն
037f7bfcf18a67117a1d8875af2f7928

Մինչ կխոսեր Կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագծից, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի՝ երեկ արված այն հայտարարությանը, թե պարոն Բագրատյանի վարչապետ եղած տարիերին եղել են բազմաթիվ տնտեսագիտական թերացումներ: «Ես կրել եմ, Ադրբեջանը սկել է իմ վարչապետության երեք տարում: Ինչ վերաբերում է այսօրվա քննարկվելիք նախագծին, ուզում եմ մի բան ասել՝ Սյունիքի մարզպետը ով է, որ հացի գին սահմանի: Սա քանդում է պետությունը, պետական կարգը, դիսցիպլինա պետք էլինի: Հետո հասկացա, որ նա իր օրոք արած սարսափելի բարձրացումներն է փորձում իջեցնել: Բարեկամներ, երբ խոսում եք սահմանամերձ համայնքներում տուն կառուցելու հիփոթեքային արտոնությունների մասին, ուզում եմ ասել, որ սահմանամերձ համայնքներում տուն չի կառուցվում»: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հայտարարելով, որ նորմալ է, երբ նման շահագրգիռ քննարկում եղավ. «Շատ չեն այն թեմաները, որոնց շուրջ մենք միասնական ենք ու միասնական նպատակ կարողանում ենք ձեւավորել: Սակայն որոշները նյարդայնացան, երեւի նրանից էր, որ կառավարությունն իսկապես լավ նախագիծ է ներկայացրել, իսկ որոշների համար այս նախագիծն առիթ հանդիսացավ դրսեւորելու իրենց առավելություններն ու գիտելիքները: Բարեկամներ, սա տնտեսագիտական կամ այլ հարթակ չդարձնենք»: