Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցակցություն վարչապետերի միջեւ. ով ավելի վնասաբեր նախագիծ կներկայացնի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hxiner

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագծի շուրջ բողոքողները կառավարության դիմաց են։ Հիշեցնենք՝ Մայրության նպաստի նախագծով կառավարությունն առաջարկում է աշխատող հղիների աշխատավարձերի ներկայումս 100%-ի չափով տրամադրվող նպաստը կրճատել, դարձնել՝ 80%, նույն մայրության նպաստով էլ չաշխատող հղիներին տրամադրել 275 հազար դրամ: Նրանց են միացել «Դեմ եմ»-ի ակտիվիստները, որոնցից  Արսեն Մանուկյանը նշեց, որ մայրանալ ցանկացող կանանց առաջին հարվածը հասցրեց դեռեւս Տիգրան Սարգսյանը, երբ ժամանակավոր անաշխատունակության նպաստը որոշեց հաշվարկել ոչ թե կեղտոտ, այլ մաքուր աշխատավարձից. «Հիմա կարծես նոր վարչապետը մրցակցության մեջ է մտել նախկինի հետ՝ ով ավելի շատ վնասաբեր նախագիծ կներկայացնի»։ Հղի կանայք այս պահին վանկարկում են «Դադարեցրեք Սաշիկիզմը», «Հարգեք մայրանալ ցանկացող կանանց իրավունքները», «Ամոթ-ամոթ»։ hxi hhh hxiner2 hxiner4 hxiner akcia hxiner6