Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջազգային ատյաններում հավուր պատշաճի ներկայանալ չենք կարող» (տեսանյութ)

Քաղաքականություն
amatuni-virabyan

Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը փաստում է, որ Ցեղասպանության 100-ամյակով ամեն ինչ չի ավարտվում,այլ հակառակը՝ դրանով ամեն ինչ սկսվում է, քանի որ բանախոսի կարծիքով՝ չի նշանակում, եթե լրանում է տվյալ պատմական փաստի մեկ դարը, ապա պետք է այդուհետ լռել դրա մասին։ «Ի վերջո դա երկարատև գործընթաց է, երկարատև ու համառ պայքար,և դա նաև քաղաքականություն է Թուրքիայի հետ, չէ՞ որ ի վերջ նրանք էլ իրենց հերթին են պատրաստվում դրան»,-ասաց Ամատունի Վիրաբյանը։ Արխիվի տնօրենի խոսքերով՝ իրենք այսօր մեծածավալ աշխատանքներ են տանում հայտնաբերելու կոտորածի զոհերի անուններն ու բնակավայրերը։ «Բնականաբար հնարավոր չէ 1.5 միլիոն, և նույնիսկ ավելի, մարդու անուն հայտնաբերել, սակայն այսօր մենք փաստացի մեր ձեռքի տակ ունենք երեսուն հազար որբի անուն-ազգանուն, ինչպես նաև նրանց ծնողների անունները, ովքեր Ցեղասպանության զոհ են դարձել, այսինքն` շուրջ վաթսուն հազար մարդու անուն կա»,-նշեց արխիվի տնօրենը։ Նա նաև շեշտում է, որ այսօր արխիվում պահվում են բոլոր այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ դա չի եղել կոտորած պատերազմի տարիներին, ինչպես հայտարարում են թուրքերը, այլ կանխամտածված և երկար մշակված ծրագիր։ «Արխիվի վերջին ձեռքբերումներից մեկն էլ «Հայերը առաջին աշխարհամարտի ժամանակ» ռուսալեզու գիրքն է, որտեղ նկարագրված է այդ տարիներին հայերի վիճակը, ու նրանց զուտ մասնակցությունը պատերազմին, և խոսք անգամ չկա Ցեղասպանության մասին»,- նշեց պարոն Վիրաբյանը։ Վերջինս,սակայն, մեծ խնդիր է համարում այն, որ այսօր Հայաստանում չկան օսմանագետներ և միջազգային լավ փաստաբաններ, ովքեր կարող են միջազգային ատյաններում հավուր պատշաճի ներկայացնել կատարվածը։ «Ովքեր որ կան, նրանք թուրքագետներ են, իսկ օսմանագետ չունենք, իսկ դրանք շատ տարբեր լեզուներ են, քանի որ ներկայիս թուրքերենի միայն 10% է, որ իսկապես թուրքերեն է, իսկ նրանց լեզվի 50% պարսկերեն է, մնացածը` արաբերեն»։