Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչիկյանը հերքում է, ոստիկանությունը՝ հաստատում. news.am

Հասարակություն
default

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը հերքում է, թե մանկապարտեզում շինարարություն կատարելիս յուրացումներ անելու համար հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ նման բան չկա, իրեն չեն կանչել ոստիկանություն: «Երեք մանկապարտեզ ունենք, ես որեւէ մեկի շինարարության ժամանակ յուրացում չեմ թույլ տվել եւ չեմ էլ կարող թույլ տալ, որովհետեւ շինարարությունը մենք չենք անում, այլ շինարարական կազմակերպությունը»,-ասաց քաղաքապետը: Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հաստատեցին, որ մի քաղաքացի դիմել է իրենց եւ հայտնել, որ Հայկազ Խաչիկյանը չարաշահումներ է թույլ տվել: Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում