Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյան. «Ոչ ոք չի կարող նախագահին փոխել». Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
12a89bf7777fd72d1be5f7904d826c5a

Ընդդիմությունն ասում է, որ կառավարման ճգնաժամ է, ձեր կարծիքով՝ կա՞ այդպիսի ճգնաժամ`այսօր խորհրդարանում, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հիմա ինձ խճճում եք հարցերի մեջ: Որտե՞ղ կա ճգնաժամ, կառավարությունո՞ւմ, կառավարմա՞ն: Դուք տեսե՞լ եք որևէ մի հարց, որ մենք չենք կարողանում կառավարել: Մենք շատ լավ կառավարում ենք: Դեռ նույնիսկ մենք փորձում ենք մեր լիազորությունները եւ պոտենցիալը 100 տոկոսով օգտագործել: Մենք առաջիկայում կառավարելու ենք ավելի լավ, արդյունավետ եւ հաջորդ տարվա մեր բյուջեն, որ ներկայացնելու ենք Ազգային ժողով, ավելի իրատեսական է»: Վարչապետն ասաց, որ կառավարությունը պատասխանատվություն է կրում 2015-ի բյուջեի համար, քանի որ դա իր ղեկավարածկառավարության կազմած բյուջեն է: «Բոլոր այն ծրագրերը, որոնք մենք ներկայացնում ենք և Ազգային ժողովի հավանությանը որ կարժանանա, իրատեսական են, և մենք կիրականացնենք 2015 թվականին: Ամեն դեպքում այսօր մեր հանդիպումները, մեր կառավարության ակտիվությունը, մեր այցելությունները փորձում են հիմքեր ստեղծել, որպեսզի մեր տնտեսության զարգացումն ապահովենք: Դուք բոլորդ գիտեք, որ այս արագ փոփոխվող աշխարհում մեծ խնդիրներ կան՝ տարածաշրջանային, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններ, որոնք ուղղակի իրենց բացասական ազդեցությունը կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Բայց դրա համար մենք լրացուցիչ միջոցներ ենք փորձում փնտրել, քայլեր, նախաձեռնություններ, որպեսզի կարողանանք ապահովել 4 տոկոս տնտեսական աճը, որ մենք նախատեսում ենք 2015 թվականի բյուջեում», -մանրամասնեց Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառավարությունը հակված է առկա խնդիրներին լուծում տալ: Կառավարության առջև հավաքվում են բնակիչներ, որոնք ունեն տարիներով կուտակված խնդիրներ: Դրանք պետք է մենք կամաց-կամաց լուծելով գնանք: Ունենք լուծելու նաև մեր սոցիալական խնդիրները, որ այսօր առկա են, որից որ այսօր ածանցվում է արտագաղթ, աղքատություն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք աղքատության նվազեցմանը և նաև արտագաղթի նվազեցմանը: Մենք հայտարարել ենք, դուք բոլորդ գիտեք, որ մեզ համար գերական մեր քաղաքացիներն են, մեր քաղաքացու սոցիալական խնդիրներն են»,- ասաց վարչապետը: Ամբողջական հոդվածն այս հասցեով՝