Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան մասնավոր բուհ էլ բացեիք» (տեսանյութ)

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցը վերաբերում էր բուհական համակարգին: Նրա տվյալներով` բուհական 15 հազար տեղի համար դիմել է ընդամենը 13 հազար շրջանավարտ. «Առաջին տարին է մեր պատմության մեջ, որ դիմորդների թիվն ավելի քիչ է: Սա անմխիթար, ձախողված, խեղաթյուրված քաղաքականության մասին է վկայում: Ինչպե՞ս կբացատրեք մասնավոր եւ պետական բուհերում վարվող այս քաղաքականությունը»: Պատասխանելով` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ պարոն Մանուկյանի տվյալները սիրողական բնույթի, հեռախոսախույսով արված տեղեկություններ են, որոնք նա կարող էր ստանալ նաեւ նախարարությունից. «Գիտեմ, որ զանգահարել եք մարզեր, համայնքներ ու որոշ դեպքերում էլ կապը լավ չի եղել ու ամբողջական տեղեկատվություն չեք ստացել: Դրա համար կիսատ ու սիրողական բնույթի գնահատականներ եք տալիս»: