Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը`Գագիկ Ծառուկյանի` նախագահ դառնալու մասին. Առավոտ

Քաղաքականություն

«Կքննարկենք, դեռ կքննարկենք»,- այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ փոխվարչապետ չի նշանակվում, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիտարկմանը, որ շրջանառվում են Գագիկ Բեգլարյանի եւ Վարդան Այվազյանի անունները, վարչապետը հակադարձեց. «Դո՞ւք եք որոշում: Անկեղծ ասած, ոչ մեկի հետ ոչ մի հարց չենք քննարկել: Կքննարկենք»: Մեկ այլ հարցի`տեսակետ կա, որ ՀՅԴ-ն իշխանությունները հրավիրում են կոալիցիա, գուցե ՀՅԴ-ի՞ն տրվի այդ պաշտոնը, վարչապետը պատասխանեց. «Ես նորություն եմ լսում, մամուլը շատ բան է քննարկել»: Կցանկանա՞ք, որ ձեր խնամի Գագիկ Ծառուկյանը դառնա նախագահ, մանավանդ, որինքն ակնարկում է այդ մասին, հարցին էլ Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունեք դուք»: Լրագրողի դիտարկմանը`ինքն է ասում, կարծում եք՝ նախագահի արժանի հետևո՞րդ է, վարչապետն ասաց, որ նախ կոռեկտ չէ հիմա նախագահի մասին խոսել խորհուրդ տվեց լրագրողներին` չխոսել այդ մասին, քանի որ նախագահը դեռ չորս տարի ունի աշխատելու: «Եվ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ով որ այդ մասին հիմա խոսում է, դա ժամանակավրեպ է և կոռեկտ չէ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Ամբողջական հոդվածը` այս հասցեով՝