Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախախորհրդարանը պնդում է, որ ոստիկանության տեսանյութը կեղծ է

Հասարակություն
6006892bd32c92867d9cafdcbd4ae9f8

Ալեք Ենիգոմշյանի հետ կատարված միջադեպի վերաբերյալ Ոստիկանության տարածած տեսանյութն  ըստ Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանի՝ չի համապատասխանում իրականությանը։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նախկին ազատամարտիկը նշեց, որ ինքը, միևնույն է, հավատում է Ալեք Ենիգոմշյանին, իսկ տեսանյութը պարզապես ծաղկաքաղ է։ «Տեսանյութում խախտված է ժամանակագրությունը, պարզ չէ, թե որքան է կույր քաղաքացին միայնակ մնում փողոցի բանուկ հատվածում։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ տեսանյութում, այնուամենայնիվ, հստակ չի երևում, թե արդյո՞ք Ենիգոմշյանին դեպի մայթ ուղեկցող անձը ոստիկանն է»,- նշեց Սարուխանյանը։ Հիշեցնենք՝ նախօրեին «Ա1+»-ը զրուցել էր  նաև միջադեպի հերոս Ալեք Ենիգոմշյանի հետ։ Վերջինս հավաստիացրել էր, որ ոստիկանները ոչ մի օգնություն չեն ցուցաբերել, և իրեն փողոցի վտանգավոր հատվածից դեպի մայթ էին ուղեկցել պատահական քաղաքացիները։ Ոստիկանության տարածած տեսանյութում ասվում և պատկերավոր ցուցադրվում է, թե ինչպես է ոստիկան ներկայացվող քաղաքացին կույր Ենիգոմշյանին ուղեկցում մայթ, կանգնեցնում տաքսի և խնդրում է վարորդին Ենիգոմշյանին տեղափոխել իր ուզած հասցեով։ «Ես պահանջում եմ, որպեսզի ոստիկանությունը տարածի ամբողջական տեսանյութը՝ առանց մոնտաժի, այդ ժամանակ հստակ կերևա, թե որքան ժամանակ է Նախախորհրդարանի անդամ, կույր Ալեք Ենիգոմշյանը մնացել փողոցում»,- ասում է Նախախորհրդարանի անդամը։ Վաղը այս թեմայով Նախախորհրդարանը ասուլիս կտա։