Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ թաղամասերում ջուր չի լինի

Հասարակություն
water4

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 09.00-21.00 դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Նորագավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ