Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետին առաջարկվել է նոր վարկ (տեսանյութ)

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայ հասարակության արձագանքը համարժեք չէր, քանի որ հասարակությունը չի ըմբռնում նման կարևոր գործընթացի ընձեռած լայն հնարավորությունները մեր երկրի տնտեսության զարգացման համար: «Դա իրոք շատ լուրջ քաղաքական իրադարձություն էր, և իր էությամբ շրջադարձային է լինելու, բայց մենք անլուրջ մոտեցում ցուցաբերեցինք: Այն, ինչ-որ ներկայացվում է Հայաստանին այդ պայմանագրով, դա լավագույն հնարավորություններն են տնտեսության զարգացման համար,սակայն, թե մենք ոնց կօգտագործենք այդ հնարավորությունները, դա արդեն մեզանից է կախված»,- նշեց Արամ Սարգսյանը: