Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Առաջիկա փարիզյան հանդիպումը բովանդակային լիցքեր կհաղորդի ԼՂ հարցին. Անրի Ռենո (տեսանյութ)

Ղարաբաղյան կարգավորման խնդիրը եղել և մնում է Մինսկի խմբի ձևաչափի բացառիկ իրավասության ներքո. Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հավաստմամբ, առաջիկա օրերին Փարիզում կայանալիք գագաթնաժողովը և Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը ևս մեկ անգամ կփաստի այդ: «Առանց մանրամասներ տարածելու ես նշեմ միայն, որ հանդիպումը բովանդակային առումով նոր լիցք կհաղորդի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխությունների հարցում»,- նշեց Անրի Ռենոն: Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանը չի կիսում այն տեսակետը, թե վերջին ժամանակներս Ֆրանսիան բավականին պասիվ է արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում տեղի ունեցող քաղաքական կամ ռազմական գործողություններին: