Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւան բաց թողնվող մանրաձուկը բուծվում է Սիսիանում (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00003.jpgsisian

Պարզվում է՝ Սեւան բաց թողնվող գեղարքունի իշխանի մանրաձուկը աճեցվում է Սիսիանի Անգեղակոթ գյուղի ձկնաբուծական կոմբինատում: Գագիկ Պողոսյանը արդեն 5 տարի է, ինչ այս ձկնաբուծարանում է աշխատում: Մայրական կազմից ստացված ձկնկիթից բուծում են մանրաձուկը, աճեցնում մինչեւ 5 գրամ, որից հետո այն Սեւանա լիճ են տեղափոխում: Անգեղակոթում տարեկան մոտ 170.000 մանրաձուկ է բուծվում: Եւս 15-20 օր, եւ Գեղարքունի իշխան այս մանրաձուկը Սեւանա լիճ կտեղափոխվի: Անգեղակոթում աճեցրած մանրաձուկը լավ է հարմարվում Սեւանի պայմաններին: Գագիկ Պողոսյանի հավաստմամբ՝ ավազաններում ջրի ջերմաստիճանը չի գերազանցում + 8 աստիճանը: Սառը ջրում ձուկը, ճիշտ է, ուշ է մեծանում՝ մեկ տարում հազիվ հասնելով 5 գրամի, բայց համի տեսանկյունից գերազանցում է դաշտավայրային ձկնաբուծարաններում աճեցրած ձկներին: