Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայերի ռուսերենը գոհացնում է ռուս մասնագետներին (տեսանյութ)

Սույն թվականի հոկտեմբերի 15-ից Հայաստանում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության «Ռուսաց լեզու» նպատակային ծրագրի շրջանակներում «Ռոսսոտդրունիչեստվո»-ի և Հայաստանում ՌԴ դեսպանատան համատեղ ջանքերով իրականացվող և արդեն ավանդական դարձած «ռուսաց լեզվի օրեր» նախաձեռնությունը, որը այս անգամ նվիրված էր ռուս գրողներ Միխայիլ Լերմոնտովի ծննդյան 200 և Աննա Ախմատովայի ծննդյան 125- ամյակին: Ծրագրի շրջանակներում Հայաստանի կրթական տարբեր հաստատություններում կազմակերպվել են ռուսաց լեզվին և գրականությանը նվիրված գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ և բաց դասախոսություններ և տարբեր վիկտորինաներ: Ծրագիրը նախատեսված է իրականացնել 8 օրում, և այսօր արդեն ծրագրի վերջին օրն է: