Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Էս ձևի բռնաբարել ազգին չի կարելի». Վ. Բոստանջյան (տեսանյութ)

Հասարակությունն իրավիճակից դժգոհ է. լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով, որ եռյակը հավաքների ժամանակ ուզում է իշխանությանը հասցնել ժողովրդի խոսքը։ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ հակադարձել է, թե չի կարող այնպես լինել, որ բոլորը գոհ լինեն, բայց նա վստահ է, որ հասարակության զգալի մասը դժգոհ չէ։ Վարդան Բոստանջյանի խոսքով՝ միայն հասարակությունը կարող է ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծել և փոփոխություն բերել։ Նա շեշտում է. սահմանադրական խնդիրներն ածանցյալ են, եռյակի հիմնական նպատակն այն է, որ իշխանության վերարտադրություն տեղի չունենա։ Իսկ եռյակի քայլերն արդյունավետ կլինե՞ն, թե՞ ոչ, Բոստանջյանն ասում է. «Կյանքը ցույց կտա»։ «Էսօրվա իշխանությունը ձեռքից չի ուզում բաց թողնի իշխանությունը։ Էս ձևի բռնաբարել ազգին չի կարելի»,-շեշտում է նա։