Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանության փորձ՝ պայթուցիկի միջոցով

Հասարակություն
hqk

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Երևան քաղաքի Օրբելի եղբայրներ փողոցի թիվ 33 շենքի 51-ամյա բնակչից հոկտեմբերի 21-ին ահազանգ է ստացվել, որ նույն շենքի մեկ այլ բնակարանի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման բան է նկատել։ Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը, ապօրինի ձեռք բերված, ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակի օղակը դուրս քաշելով, գործարկուն լծակը մարտական դիրքում սևեռելով, այն դրել է սպորտային կոշիկի մեջ և միաջիլ մետաղական լարով ամրացրել Երևան քաղաքի Օրբելի 33 շենքի բնակիչ Հակոբյանին պատկանող բնակարանի մուտքի դռան բռնակին։ Կատարողի կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցվել. նռնակը վնասազերծվել է ՀՀ պաշտպանության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում`առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:   ՀՀ քննչական կոմիետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին