Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերի ռուսերենը գոհացնում է ռուս մասնագետներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Flag-Pins-Armenia-Russia

Սույն թվականի հոկտեմբերի 15-ից Հայաստանում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության «Ռուսաց լեզու» նպատակային ծրագրի շրջանակներում «Ռոսսոտդրունիչեստվո»-ի և Հայաստանում ՌԴ դեսպանատան համատեղ ջանքերով իրականացվող և արդեն ավանդական դարձած «ռուսաց լեզվի օրեր» նախաձեռնությունը, որը այս անգամ նվիրված էր ռուս գրողներ Միխայիլ Լերմոնտովի ծննդյան 200 և Աննա Ախմատովայի ծննդյան 125- ամյակին: Ծրագրի շրջանակներում Հայաստանի կրթական տարբեր հաստատություններում կազմակերպվել են ռուսաց լեզվին և գրականությանը նվիրված գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ և բաց դասախոսություններ և տարբեր վիկտորինաներ: Ծրագիրը նախատեսված է իրականացնել 8 օրում, և այսօր արդեն ծրագրի վերջին օրն է: Վերոնշյալ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում գտնվող Ռուսական Նոր համալսարանի հումանիտար տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Օլգա Իվանովան ասաց, որ ծրագիրը նպատակ ունի խթանելու ռուսաց լեզվի և գրականության, ինչպես նաև ռուսական մշակույթի տարածումը Հայաստանում; «Եղել ենք 5 մարզերում, աշխատել ենք թե՛ աշակերտների, և թե՛ ուսանողների հետ, ովքեր, կարող եմ ասել, որ շատ լավ տիրապետում էին ռուսաց լեզվին, և խոսում էին առանց քերականական սխալների, միայն թե մի փոքր ակցենտով, որն էլ հենց ցույց էր տալիս, որ իրենք տվյալ լեզվի կրողը չեն, սակայն նրանց գիտելիքները այս ոլորտում և լեզվի իմացությունը շատ ողջունելի և կարևոր հանգամանք էր մեզ համար: Բացի սրանից ուզում եմ նաև ասել, որ առհասարակ հայերը լավ են տիրապետում մեր լեզվին, մենք շրջել են քաղաքով և խոսել տարբեր մարդկանց հետ, ովքեր առանց որևէ խնդրի հաղորդակցվել են մեզ հետ»,- նշեց բանախոսը: