Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երգով լցնենք հանրային տրանսպորտը. նոր նախաձեռնություն

Հասարակություն
erg

Այս անգամ կազմում ենք 5-6-հոգանոց խմբեր, բարձրանում ավտոբուս, երգում մի քանի երգ, երգացնում ենք ժողովրդին ու վարորդին, նվիրում հայ ազգային երգերով ձայնասկավառակը ու ուրախ-ուրախ իջնում ավտոբուսից: Հոկտեմբերի 23-ին սպասեք մեզ բոլոր ավտոբուսներում: Հույս ունենք, որ միջոցառումը կօգնի մեր ազգին մաքրվել օտար, վատ ազդեցություններից և լսել ու տարածել մաքուր hայկական երաժշտություն: Միջոցառումը սկսելու ենք երգելով: Հանդիպում ենք հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Կոմիտասի այգում (Կոմիտասի արձանի մոտ): Սիրով՝ «Խազեր» երգչախումբ «Մենք» ազգային երգի ու պարի խումբ «Քարահունջ» ֆոլկ խումբ «Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբ Նախախորհրդարանի երիտասարդներ ու նաև ուրիշ շատ լուսավոր ու հայրենատեր երիտասարադներ