Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարեգին Նժդեհի արձանը` ոչ համանուն հրապարակում

Հասարակություն
3b9ae77958fc9e7f73f822ad475e5a5c

Հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Երեւանի ավագանու հերթական նիստը։ 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց՝ դրանցից 3-ը վերաբերում են հուշատախտակ տեղադրելուն, 2-ը՝ համաձայնագրերի հաստատմանը՝ «Երևանի եւ Նովոսիբիրսկ քաղաքների եղբայրացման մասին» եւ «Երևանի քաղաքապետարանի և Կրասնոդար քաղաք մունիցիպալ միավորման միջև փոխգործակցության և համագործակցության մասին»։ 3 հարց վերաբերում է հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն, մեկը՝ հողամասի փոխանակությանը, 3 հարց՝ բնակարաններն անհատույց օտարելուն։ Ի դեպ, այդ օրը Երեւանի ավագանին պետք է որոշի տալ համաձայնություն հայ մեծանուն պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երեւան քաղաքի Նալբանդյան -Արամի-Բուզանդ-Հանրապետություն փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու համար։