Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ էլ ասեմ, միեւնույնն է, դուք ձերն եք ասելու». Այվազյանը՝ Փոստանջյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
arm137164190016

Կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագիծը բուռն քննարկման առիթ դարձավ ԱԺ ընդմիջումից հետո եւս: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հարց ուղղելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, արձանագրեց. «Այս պահին կարող ենք արձանագրել, որ չունենք սահմանամերձ համայնքների հստակ ցանկը. նրանց թիվը տատանվում է 26-47-ի միջև, ինչպես նաեւ` չունենք սահմանամերձ համայնքներում տնտեսվարողների ցանկը: Այս պահի դրությամբ չենք կարող արձանագրել` սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչն ազատվելո՞ւ է գույքահարկից, հողի հարկից: Բացի այդ, այս պահին կարող ենք արձանագրել, որ սահմանամերձ համայնքի բնակիչը չի օգտվում որեւէ արտոնությունից` էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների հետ կապված»: Վարդան Այվազյանը որոշեց նույն կերպ պատասխանել տիկին Փոստանջյանին. «Այս պահի դրությամբ ես կարող եմ արձանագրել, որ ես ինչ էլ ասեմ, միեւնույն է, դուք ձերն եք ասելու»: