Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է 700 միլիոնանոց վարկ առաջարկվել վարչապետին (տեսանյութ)

Քաղաքականություն
25a396a8aa9f8fffde89f7f94560fc58

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայ հասարակության արձագանքը համարժեք չէր, քանի որ հասարակությունը չի ըմբռնում նման կարևոր գործընթացի ընձեռած լայն հնարավորությունները մեր երկրի տնտեսության զարգացման համար: «Դա իրոք շատ լուրջ քաղաքական իրադարձություն էր, և իր էությամբ շրջադարձային է լինելու, բայց մենք անլուրջ մոտեցում ցուցաբերեցինք: Այն, ինչ-որ ներկայացվում է Հայաստանին այդ պայմանագրով, դա լավագույն հնարավորություններն են տնտեսության զարգացման համար,սակայն, թե մենք ոնց կօգտագործենք այդ հնարավորությունները, դա արդեն մեզանից է կախված»,- նշեց Արամ Սարգսյանը: Վերջինս նաև հավելում է, որ եթե մենք ինքներս չփորձենք մեր երկրից վերացնել մենաշնորհը, ապա որևէ կառույց այդ հարցում մեզ օգնական չի կարող լինել: «Այսինքն` այդ ամբողջը ներքին քաղաքականությունից է կախված: Այսօր պետական պարտքը ահռելի գումար է, որից արդյունավետ է եղել նրա միայն համարյա թե մոտ 5-6%-ը: Հիմա հարց է ծագում` եթե դուք վերցրել եք այդ գումարը, ապա ինչի վրա եք այն ծախսել»,-ասաց պարոն Սարգսյանը՝ շեշտելով նաև, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հիմա նորից վարչապետին առաջարկել է 700 միլիոնից ավել վարկ, սակայն անհայտ է, թե ինչի համար։ Նրա խոսքերով` եթե վարկ են վերցնում ինչ-որ բան արտադրելու և եկամուտ ստանալու համար, դա հասկանալի է և ընդունելի, սակայն վարկ վերցնելը ինքնանպատակ չպետք է լինի: Անդրադառնալով նաև ներքաղաքական իրավիճակին և հոկտեմբերի 24-ին սպասվող հանրահավաքին՝ բանախոսը նշեց, որ շատ հաճախ ժողովրդի ցասումը բավարար է լինում իշխանափոխության համար, սակայն դա այսօր մեր հանրության մեջ բավարար չափով չկա, իսկ այն կուսակցությունները, որոնք ձեռնարկել են այդ գործընթացը, չպետք է մոռանան իրենց անցյալը: «Նախկին ՀՀՇ-ն, որ հիմա ՀԱԿ է դարձել, հիշեք 90-ական թվականները, երբ իրենք էին իշխում, ինչ վիճակում էր երկիրը, կամ մյուսը` ասում է, թե կպայքարի օլիգարխիայի դեմ, ապա կասկածելի է, թե այդ դեպքում ինքը ինչպես է միլիոններ կուտակել»,- շեշտեց Արամ Սարգսյանը։